Ալիսան և Բուկինիստը
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1992 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Aleksey Rudakov? |
Պրոդյուսեր | Միխայիլ Լիտվակ |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Դմիտրիև |
Դերակատարներ | Դմիտրի Պևցով |
«Ալիսան ու Բուկինիստը» (ռուս.՝ «Алиса и Букинист»), 1992 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակովը Անդրեյ Դմիտրիևի գրած սցենարով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր հերոսը «Բուկինիստ» մականունով երիտասարդն է (Դմիտրի Պևցով), որն իր մականունն ստացել է հին գրքերի հանդեպ իր կրքի համար։ Երիտասարդն իր ապրուստի միջոցները վաստակում է բնակարանների վերանորոգմամբ։ Նա արդեն երկու տարի կոնյակ է խմում, բայց չի կորցնում ֆիզիկական մարզավիճակը։
Հորից նրան բաժին են հասել մեծ թվով հազվագյուտ և արժեքավոր գրքեր (հայրը, լինելով սպա հետպատերազմյան Գերմանիայում, ապօրինաբար դուրս է բերել այդ գրքերն իր հետ)։ Հազվագյուտ հրատարակությունները գնահատվել են միլիոնավոր դոլարներ։ Այս գրքերը ցանկանում են ստանալ շատ մարդիկ, որոնց թվում է հարուստ և անմահ չարագործ Կրոխինը (Սերգեյ Գազարով)՝ արդիականության յուրօրինակ Մեֆիստոֆելը։ Բուկինիստի գանձի չափերն իմանալու նպատակով նա երիտասարդի տուն է ուղարկում է գայթակղիչ գեղեցկուհի Ալիսային՝ առանց ամոթի ու խղճի մի աղջկա (Օլգա Դրոզդովա), որն իենից կախում ունի։ Բայց տեղի է ունենում անսպասելին․ Ալիսան ու Բուկինիստը սիրահարվում են միմյանց։ Հանցագործների ծրագրերը տապալման վտանգի տակ են, բայց նրանք չեն պատրաստվում նահանջել։ Բարու և չարի միջև բախումը վերաճում է մեծ պայքարի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Պևցով – Բուկինիստ
- Օլգա Դրոզդովա – Ալիսա
- Սերգեյ Գազարով – Կրոխին
- Ալեքսանդր Բերդա – Կոլուպեև
- Լև Բորիսով – Ակիմ Գեորգիևիչ
- Յուրի Շերստնև – Դրագոմիսլենսկի
- Լեոնիդ Ֆիլատով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Դմիտրիև
- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Ռուդակով
- Օպերատոր՝ Մաքսիմ Օսադչի-Կորիտկովսկի
- Նկարիչ՝ Ալեքսանդր Գիլարևսկի
- Կոմպոզիտոր՝ Սվետլանա Գալիբինա
- Պրոդյուսեր՝ Միխայիլ Լիտվակ
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մ. Իվանովի («Time Out Москва»)՝ չնայած սյուժեի պարզությանը, ֆիլմն առանձնանում է դիտարժան վիզուալ շարքով[1]։ Ալիսայի՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու խառնվածքը՝ սիրող և անկախ կին, բնորոշ չէր 90-ականների ռուսական կինոյի համար, սակայն բնորոշ է Օլգա Դրոզդովայի այլ աշխատանքների համար[2]։
«Ալիսան և Բուկինիստը» դարձել են այն ֆիլմերից մեկը, որտեղ ամուսիններ Դմիտրի Պևցովը և Օլգա Դրոզդովան սիրային դուետ են խաղացել։ Ֆիլմը համարվում է հաջող աշխատանք երկու ամուսինների համար[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алиса и букинист». timeout.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Спутницкая Нина Юрьевна: ОЛЬГА ДРОЗДОВА». nina-arte.narod.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Досье на звезд: правда, домыслы, сенсации. Кумиры всех поколений. Стр. 144». Онлайн-библиотека litrus.net. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «50 знаменитых звездных пар. Страница 80». Онлайн-библиотека litrus.net. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալիսան և Բուկինիստը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ալիսան և Բուկինիստը» Արխիվացված 2021-04-15 Wayback Machine ВидеоГид կայքում
|